Իտալիայի Բարի քաղաքում բացվելու է Վրաստանի հյուպատոսություն: Այս մասին, խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխեիլ Նինուան:
Նրա խոսքով, համապատասխան տարածքի որոնումներն արդեն սկսվել են:
«Բարիում Վրաստանի շատ քաղաքացի կա և գոյություն ունեն խնդիրներ, այդպիսով անհրաժեշտ է, որ այդ քաղաքում բացվի մեր հյուպատոսարանը և մեր ծառայությունները մատուցենք նրանց»,- նշել է Նինուան:
Փոխնախարարի հայտարարությամբ, այս տարի գլխավոր հյուպատոսության բացում է ծրագրվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Սան Ֆրանցիսկո քաղաքում:
2020 թվականին հնարավոր է Վրաստանի դեսպանություն բացվի արևմտյան Աֆրիկայում՝ Սենեգալում կամ Գանայում: