Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 280-ով՝ հասնելով 229 370-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 99-ով և հասել 219 379-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 932 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 322 177-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 597, ևս 1116 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 278 մարդ։