Մայիսի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 195 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 343 963, այստեղից ապաքինվել է 327 618 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 773:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 12 207 փորձարկում, այդ թվում 6 581-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5626-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.95% է, վերջին 14 օրվանը՝ 3.41%, վերջին 7 օրվանը՝ 2.8%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 138 914 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 763 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 44 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 829 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 658 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: