Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 209 485-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 667-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3919 դեպք կա, այլ պատճառով՝ 982։
Ապաքինվել է ևս 671 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 189 688 է։ Փաստացի բուժվողների թիվը 14 896 է։
Ընդհանուր առմամբ, 942 001 թեստ է արվել, մեկ օրում` 4398: