Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը:
Փաստաթղթի հիմնական մասը ուժի մեջ է մտնում օգոստոսի 6-ից, իսկ կենսաթոշակային համակարգը գործարկվելու է 2019 թվականի հունվարի մեկից:
Ինչպես հայտնի է, մինչև 40 տարեկան աշխատողների համար համակարգին ներգրավվելը կլինի պարտադիր:
Օրենքի 3-րդ հոդվածում կարդում ենք. «Աշխատողը, որը մինչև փաստաթղթի գործարկումը դարձել է 40 տարեկան և որը չի ցանկանում լինել մասնակից, իրավասու է դուրս գալ կուտակային կենսաթոշակային սխեմայից»:
Համապատասխանաբար, համակարգին ներգրավվելը պարտադիր է նրանց համար, ում 40 տարին չի լրացել 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ, այսինքն 1978 թվականի օգոստոսի 5-ից հետո ծնված քաղաքացիների համար: