Ըստ Վրաստանի Խորհրդարանի Պետական անվտանգության ծառայության զեկույցի Վրաստանի 50 քաղաքացիներ կռվում են Սիրիայում և Իրաքում, տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում:
Զեկույցից ելնելով, Պետական անվտանգության ծառայությունը տեղեկություններ ունի, թե Վրաստանի քաղաքացիներից կոնկրետ ով է մասնակցում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը: Եթե այդ քաղաքացիները որոշեն վերադառնալ Վրաստան, նրանք օրենքով նախատեսված պատասխանատվության կենթարկվեն:
Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, Պետական անվտանգության ծառայությունը սահմանային հսկողության տակ է վերցրել` 1 286 հոգու: Իսկ 1 014 անձ չի թույլատրվել մուտք գործել Վրաստանի տարածք: Կանխվել է Վրաստանի քաղաքացիների դեպի պատերազմական գոտի գնալու 40 փորձ` դեպի Սիրիա և Իրաք:
Զեկույցում նշվում է նաև Պետական անվտանգության ծառայության այլ գործունեության մասին, որը վերաբերում է երկրի բուհերին:
«Մինչ 2015 թվականը, բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում որոնք, գործում էին Վրաստանի տարածքում աշխատում էին հակահետախուզության հատուկ ներկայացուցիչներ: Սակայն, ամենայն պատասխանատվությամբ ես ուզում եմ հայտարարել որ 2015 թ. օգոստոսին, մեր բոլոր աշխատակիցները լքել են երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունները», – պատասխանելով պատգամավորների հարցերին ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:
Զեկույցում նաև խոսվում է հակամարտության տարածքների մասին, ահաբեկչության դեմ պայքարի, կիբեր-անվտանգության, քիմիական, կենսաբանական, ճառագայթային ու միջուկային անվտանգության դեմ պայքարի, զենքի և զանգվածային ոչնչացման նյութերի տարածման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի հետ կապված պետական անվտանգության ծառայության գործունեության մասին:
Քրիստինե Մարաբյան