Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանը կստանա բավարար քանակությամբ Pfizer պատվաստանյութ, և այն «բոլորին կբավարարի»:
Ինչպես լրագրողներին հայտնել է Գամկղրելիձեն, Pfizer-ը երկրում կլինի շատ շուտով:
«Դա կլինի շատ շուտով՝ մոտ օրերս: Բոլորին հորդորում եմ՝ դուք կունենաք բազում պատվաստանյութեր ընտրելու հնարավորություն և պատվաստվելու այն պատվաստանյութով, որով ցանկանում եք: Կլինեն բավարար դեղաչափեր, բոլորին կհերիքի», – ասել է Գամկղրելիձեն:
Ինչ վերաբերում է «դելտա» շտամին, ըստ Գամկղրելիձեի, երկրում հաստատվել է այդ շտամի 30-40%, և այդ ցուցանիշը շատ արագ է աճում: