«Աշխատանքային օրենսդրությունում փոփոխությունների նախագիծը, որը ուղարկված է խորհրդարան քննարկման համար, նշանակում է պետության կողմից կոշտ միջամտություն բիզնեսի և վարձու աշխատողների միջև հարաբերություններում: Ներկայիս ձևով փոփոխությունների ընդունումը շատ ավելի մեծ վնաս կբերի, քան ակնկալվող օգուտն է», – ասաց բիզնես-օմբուդսմեն Իրակլի Լեկվիանիձեն:
Ըստ նրա, բիզնես-օմբուդսմենի գրասենյակն ակտիվորեն մասնակցում է փոփոխությունների նախագծի վերաբերյալ խորհրդակցություններին, և բիզնեսի ներկայացուցիչների հետ միասին պատրաստել է մի շարք առաջարկություններ:
«Ներկայիս նախագիծը խթանում է բիզնեսի և աշխատակիցների միջև հարաբերությունների անցումը ապօրինի ոլորտ և զգալիորեն բարդացնում է բիզնես վարելու գործընթացը: Առաջարկված փոփոխություններում նախատեսված են այնպիսի պայմաններ, որոնք պետք է քննարկվեն միայն բիզնեսի և աշխատողների մակարդակում` ներառյալ արտաժամյա աշխատանքին առնչվող նորմերը, բանավոր պայմանավորվածությունները և այլն», – գտնում է օմբուդսմենը: