Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 700 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 277 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 հիվանդ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 38 817 թեստավորոպմ, այստեղից 19 158-ը՝ հակամարմինների, իսկ 19 659-ը՝ PCR:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրական՝ 9.53 տոկոս, վերջին 14 օրում՝ 10.02 տոկոս, իսկ վերջին 7 օրում՝ 9.60 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 784 091 դեպք, որից 716 382 հիվանդ ապաքինվել է, 10 975-ը՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 046 362 պատվաստում, օրական՝ 4 946 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է գտնվում 6 838 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 216 մարդ:

Երեկ, նոյեմբերի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 565 նոր դեպք, ապաքինվել է 2 285 պացիենտ, մահացել 78 մարդ: