2021 թվականի հունվարին արտերկրից Վրաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 149,8 մլն ԱՄՆ դոլար (493,8 մլն. լարի), ինչը 19,2%-ով (24,1 մլն դոլար) ավելի է 2020 թվականի հունվարի համեմատ: Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային բանկը:
Նախարարության տվյալներով՝ հայրենիք դրամական փոխանցումները հիմնականում ուղարկում են արտասահմանում աշխատող վրացի արտագաղթյալները:
Երկրների ցուցակը, որոնցից ամսական ավելի քան մեկ միլիոն դոլար է ուղարկվում Վրաստան, ներառում է 16 երկիր: Վրաստան կատարվող բոլոր դրամական փոխանցումների շուրջ 93,2%-ը կատարվում է այնտեղից: Հունվարին փոխանցումների ընդհանուր ծավալում այս 15 երկրների մասնաբաժինը կազմել է 92,8%:
Միևնույն ժամանակ, պարզվել է, որ նախորդ տարվա համեմատ Իտալիայից փոխանցումների քանակն աճել է գրեթե 30%-ով, իսկ Հունաստանից` 25% -ով: Ռուսաստանը, սակայն այս ցուցակում առաջին տեղը զիջել է Իտալիային: 2021 թվականի հունվարին անցած տարվա համեմատ Իտալիայից փոխանցումների քանակը նվազել է 11%-ով:
Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որոնցից Վրաստանը 2021 թվականի հունվարին ստացել է ամենաշատ դրամական փոխանցումները.
1. Իտալիա՝ 27,32 մլն դոլար (29,72%-ով ավելի, քան 2020 թվականին)
2. Ռուսաստան՝ 23,18 մլն դոլար (նվազել է 11,44%-ով)
3. Հունաստան՝ 18,62 մլն դոլար (25,25%-ով ավելի, քան 2020 թվականին)
4. ԱՄՆ՝ 18,07 միլիոն դոլար (+ 33,24%)
5. Իսրայել՝ 13,16 միլիոն դոլար (+ 0,55%)
6. Թուրքիա՝ 7.16 միլիոն դոլար (+ 8.54%)
7. Ուկրաինա՝ 6.43 միլիոն դոլար (+ 80.65%)
8. Գերմանիա՝ 6,06 միլիոն դոլար (+ 57,15%)
9. Ադրբեջան՝ 5,32 միլիոն դոլար (+ 213,08%)
10. Իսպանիա՝ 3,51 միլիոն դոլար (+ 1,82%)
11. Ֆրանսիա՝ 2,39 միլիոն դոլար (+ 32,79%)
12. Ղազախստան՝ 2,20 միլիոն դոլար (+ 11,21%)
13. Լեհաստան՝ 1,95 մլն դոլար (+ 2,94%)
14. Կանադա՝ 1,46 միլիոն դոլար (+ 53,67%)
15. Միացյալ Թագավորություն՝ 1,37 միլիոն դոլար (+ 15,59%)