Կորոնավիրուսի պատվաստումների քանակի մակարդակով Վրաստանը Եվրոպայում վերջին տեղում է:
Ըստ «Our World in Data»-ի տվյալների՝ հանրապետության յուրաքանչյուր 100 բնակչի հաշվով պատվաստման մակարդակը կազմում է 7,8 տոկոս, որտեղից բնակչության 3,1%-ն արդեն պատվաստվել է երկու անգամ, իսկ 4,7%-ը՝ միայն մեկ անգամ:
Եվրոպական երկրների շրջանում պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը Մալթայում է, որտեղ պատվաստված է բնակչության 76%-ը: Եվրոպայում պատվաստման առումով երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունի Իսլանդիան:
Հարևան Հայաստանում իմունիզացված է բնակչության 6,5%-ը, իսկ Ադրբեջանում պատվաստվել է երկրի բնակչության 26%-ը: