Այսօրվա առք ու վաճառքի արդյունքներով Վրաստանի Ազգային բանկը սահմանել է լարիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 3,2054 GEL/$1: Նախկին ցուցանիշի համեմատ վրացական ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 5,14 թեթրիով:

Եվրոն հիմա արժի 3,5859 լարի:

Փոխարժեքը առեւտրային բանկերի և արժութային փոխանակման կետերում շատ ավելի բարձր է: «TBC bank» և «Վրաստանի Բանկ» համակարգերում 1 ԱՄՆ դոլարը կարելի է գնել համապատասխանաբար 3,27 և 3,25 լարիով:

Լարին սկսեց ամրապնդվել 2022 թվականի փետրվարի սկզբին, սակայն այդ միտումը երկար չտևեց: Վերջին չորս օրվա ընթացքում լարին դոլարի և եվրոյի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 20 թեթրիով և 17 թեթրիով: