Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, հուլիսի 18-ի դրությամբ, երկրում ընդհանուր առմամբ ամբողջությամբ պատվաստվել է 129 769 մարդ:
«Պատվաստումն ամրագրելու համար այցելեք booking.moh.gov.ge կամ զանգահարեք 1522 հեռախոսահամարով», – ասվում է տեղեկատվության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից: Երկրում այս ժամանակահատվածում պատվաստումները կատարվել են՝ AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovak պատվաստանյութերով: