Այսօր կորոնավիրուսային հիվանդության բացահայտված 3 697 նոր դեպքերից 1 256-ը հաստատվել է Թբիլիսիում, 664-ը՝ Աջարիայում, 538-ը՝ Իմերեթիում, – այս մասին հայտնել է Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նրա տեղեկատվությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 38 մարդ, որից 16-ը Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 8-ը Իմերեթիում, 1-ը՝ Շիդա Քարթլիում, 3-ը՝ Քվեմո-Քարթլիում և 2-ը՝ Կախեթիում: Փետրվարի 26-ից մինչև օրս Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 853 մարդ:
Վերջին մեկ օրում կորոնավարակից ապաքինվել է 2 409 պացիենտ, ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 73 877:
«Հաստատված 3 697 նոր դեպքերը մայրաքաղաքում և շրջաններում բաշխվել են հետևյալ կերպ. 1 256 դեպք՝ Թբիլիսիում, 664-ը՝ Աջարիայում, 538-ը Իմերեթիում, 243-ը՝ Քվեմո Քարթլիում, 127-ը՝ Գուրիայում, 175-ը՝ Շիդա Քարթլիում, 304-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 238-ը՝ Կախեթիում, 91-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 55-ը՝ Սամցխե-Ջավախքում, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6-ական դեպք», – հայտնել է Բերդիա Սիճինավան:
Երկրում վարակի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 18 336: Հիվանդանոցներում բուժում է ստանում 5 833 մարդ, այդ թվում՝ 2 689-ը Թբիլիսիում, 928-ը՝ Աջարիայում, 1 185-ը Իմերեթիում: 869 պացիենտի վիճակը ծանր է, որից 423-ը գտնվում են Թբիլիսիում, 145-ը՝ Աջարիայում, 190-ը՝ Իմերեթիում: Ծանր վիճակում գտնվող 869 պացիենտից 377-ը միացված են արհեստական շնչառության ապարատին:
Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 3 518: Տանը բուժում է ստանում 8 985 մարդ: