Տարբեր ավիաընկերությունների կողմից դեպի Վրաստանի օդանավակայաններ իրականացվող կանոնավոր ուղևորային չվերթների հաճախականությունը կավելանա: Այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալությունը:
Ավիափոխադրողների խնդրանքով ամառային նավիգացիայի ժամանակացույցում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
• Վրացական Myway Airlines ավիաընկերությունը Թբիլիսի-Դամմամ-Թբիլիսի երթուղով ավելացրել է մի ավիաչվերթները կիրականացվեն հուլիսի 12-ից 31-ը՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:
• Հունական Aegean Airlines ավիաընկերությունը հինգշաբթի հուլիսի 29-ից օգոստոսի 26-ը՝ Աթենք-Թբիլիսի-Աթենք երթուղուն կավելացնի ևս մեկ հաճախականություն: Ըստ այդմ, չվերթները կիրականացվեն շաբաթը չորս անգամ:
• Turkish Airlines ավիաընկերությունը հուլիսի 17-ից հոկտեմբերի 30-ը՝ Ստամբուլ-Բաթումի-Ստամբուլ երթուղուն կավելացնի ևս մեկ հաճախականություն: Լրացուցիչ չվերթները կիրականացվեն ամեն շաբաթ օրը, և դրանք ընդհանուր առմամբ կդառնան հինգը:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղավիացիայի գործակալությունն արդեն ավիաընկերություններին թույլատրել է այդ ուղղություններով չվերթներ իրականացնել: