Վրաստանի կառավարությունում 16 նախարարություններից մնացել են 13-ը, իսկ 2 պետնախարարներից` միայն 1-ը:

Փոփոխություններ են կատարվել «Կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կանոնների մասին» օրենքում, որը հաստատել է խորհրդարանի 86 պատգամավոր: Մնում է, որ նախագահը հաստատի փոփոխությունները:

Գործառույթների փոփոխությունների համաձայն, Էներգետիկայի նախարարության լիազորությունները փոխանցվում են Էկոնոմիկայի և Կայուն զարգացման նախարարությանը: Այդ կառույցին է անցնում նաև գազի և նավթի պետական գործակալությունը, ինչպես նաև Բնապահպանության և բնական պաշարների նախարարության գործառույթների և լիազորությունների մի մասը՝ բնական ռեսուրսների կառավարման ոլորտը:

Բնապահպանության և բնական պաշարների նախարարության մյուս մասը՝ շրջակա միջավայրը, տեղափոխվում է Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն, և նոր բաժնի լրիվ անվանումը կլինի Բնապահպանության, գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարություն:

Փոփոխություններ են կատարվել Երիտասարդության և սպորտի նախարարությունում: Երիտասարդների հարցերը փոխանցվում են Կրթության և գիտության նախարարությանը, իսկ սպորտը՝ անցնում է Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը: Նախարարությունը կոչվելու է Մշակույթի և սպորտի նախարարություն:

Բացի այդ, վերացվել է Եվրոպական և եվրատլանտյան կառույցների ինտեգրման պետական նախարարի ապարատը: Այս նախարարության գործառույթները փոխանցվում են Արտաքին գործերի նախարարությանը:

Շուշան Շիրինյան