Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ:

Ինչպես հայտնում են վարչապետի գրասենյակից, հանդիպան ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններն ու հետագա համագործակցության զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, որտեղ ընդգծվել է կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացը: Նշվել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է իր կարևոր ներդրումն ունենալ այդ գործընթացի խաղաղ կարգավորման հարցում:

Վարչապետը շնորհակալության է հայտնել հայ դիվանգետին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով օգոստոսի 24-ին Վրաստանում Հայաստանի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը:

Ռուբեն Սադոյանն արտակարգ դեսպանորդի պաշտոնից հետ է կանչվել: