Վարչապետի հրաժարականի պահանջով հերթական ակցիան, որը կազմակերպվել է ԶԼՄ-ների կողմից, տեղի կունենա շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին:

Ինչպես «Ինտերպրեսնյուզին» հայտնել է «Պիրվելի» հեռուստաընկերության հիմնադիր Վատո Ծերեթելին, ակցիան կսկսվի ժամը 18:00-ին և մասշտաբային կլինի:

Իր հերթին ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Ամոթ» շարժման ներկայացուցիչ Գիգա Մակարաշվիլին, հայտարարել է, որ «ակցիաները ոչ մի դեպքում չեն դադարի»:

«Ակցիաները ոչ մի դեպքում չեն դադարի: Չորս լրատվամիջոցներ արդեն անջատված են, և սա առաջին կետային հարվածն է: Ակցիաները չեն դադարեցվի», – ասել է Գիգա Մակարաշվիլին: