Ապրիլի 10-ից ապրիլի 22-ը կատարվում է մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն ունեցող անձանց գրանցում: Ընդունվողների համար կրթությունն անվճար է: Վճարումները կատարում է պետությունը:

Մասնագիտական կրթության դասընթացներն անցկացվում են Վրաստանի տարբեր քաղաքներում: Յուրաքանչյուր մասնագիտության ուսուցման ժամկետը տարբեր է: Օրինակ, Ախալցխայի «Օպիզարի» քոլեջում հնարավոր է սովորել էլեկտրազոդողի/զոդագործ, խոհարարի, անասնաբույժի, ստիլիստ-վարսահարդարի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, ձկնորսություն: Այս քոլեջում ուսուցումը 7-ից մինչ 18 ամիս է:

Կա նաև անվճար ուսուցման հնարավորություն մեղվապահի, գրադարանավարի, հրուշակագործի, տուր օպերատորի, խորհրդատու-վաճառողի, մանկապարտեզի դաստիարակի, ռեստորանի աշխատողի, գյուղատնտեսության մասնագետների, տրանսպորտային ծառայությունների և այլ մասնագիտությունների:

Բոլոր հետաքրքրվող անձինք կարող են գրանցվել այստեղ` առցանց ռեժիմում:

Կարելի է գրանցվել նաև կրթական ռեսուրս կենտրոններում, ինչպես նաև ուղղակիորեն հաստատություններում, որոնք իրականացնում են մասնագիտական ծրագրեր:

Վրաստանի իշխանություններն իրենց քաղաքացիների մասնագիտական կրթության համար 2018 թ.-ի բյուջեում նախատեսել են ավելի քան 40.8 միլիոն լարի (ավելի քան 16.5 միլիոն դոլար):

Շուշան Շիրինյան