2022 թվականի 9 ամիսների ընթացքում Վրաստանի դատարանները քննել են 982 միջնորդություն՝ գաղտնալսման և հեռախոսային խոսակցությունների գաղտնի ձայնագրման վերաբերյալ, որից 722-ը բավարարվել է, գրում է interpressnews.ge-ն։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 982 միջնորդություններից 650-ը քննարկվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի, 67-ը՝ Քութայիսիի, 41-ը՝ Գորիի, 40-ը՝ Զուգդիդիի քաղաքային դատարանի, 27-ական միջնորդություն՝ Ռուսթավիի և Բաթումիի քաղաքային դատարանների կողմից։
Երկրի դատավորները մասամբ բավարարել են նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում քննարկած 92 միջնորդություն և թույլտվություն չեն տվել 168-ի դեպքում։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2015-2022 թվականներին շրջանային դատարանները քննել են ընդհանուր առմամբ 6 593 միջնորդություն, որից բավարարվել է 5 565-ը, պարզվում է՝ 2016-2022 թվականներին ամենաշատը՝ 4 059 միջնորդություն՝ գաղտնալսման և հեռախոսային խոսակցությունների գաղտնի ձայնագրման վերաբերյալ քննվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից, որը տվել է 3 498 թույլտվություն։