Հրաձգությունը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ, Թբիլիսիի արվարձանում գտնվող Կիկետի գյուղում, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Նախնական տեղեկություններով, վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ երկու կին։ Տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ։

Միաժամանակ «Մթավարի» հեռուստաալիքը հայտնում է, որ կրակոցների ժամանակ երկու մարդ է զոհվել։

Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցները։

Լրացուցիչ մանրամասներ այս փուլում հայտնի չեն։