Հայաստանում երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` կա 114 առողջացած, գրանցվել է 1 մահվան դեպք:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսի 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 263 393 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է: