Վերջին օրերին սոցիալական կայքերում տարածվեց տեղեկություն, այն մասին, որ մի աղջիկ ունի թանկարժեք բուժման կարիք։ Jnews-ը կապ հաստատեց աղջկա հարազատների հետ և ճշտեց հիվանդության վերաբերյալ մանրամասները։
1992 թվականին ծնված Աննա Ադամի Աղջոյանն ամուսնացած է, ունի երկու երեխա: Նրա մոտ բացահայտվել է սուր միելոբլաստային լեյկոզ: Այս պահին Աննան բուժում է անցնում ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանակն կենտրոնում։ Աննան պետք է պարբերաբար քիմիա ստանա, որը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Նա Վրաստանի քաղաքացի է, իսկ Հայաստանում նրա համար զեղջ չի գործում և ըստ այդմ Աննայի ընտանիքին հարկավոր է ֆինանսական օգնություն։
Եկեք միասին բարի գործ անենք:
Եկեք միասին օգնենք Աննային, որպեսզի առողջանա:
Խնդրում ենք հնարավորինս տարածեք:
TBC-ի բանկում բացվել է հաշվեհամար՝ GE84TB7726545068100008: