Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին։
Այսօր Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաները նշեցին Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Միջոցառումը սկսվեց Վրաստանի և Հայաստանի հանրապետությունների օրհներգերի կատարմամբ, հետո Ախալքալաքի Հայ երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով։ Երիտասարդական կենտրոնի սաները Երգեցին ու պարեցին։ Մասնակցում էին հիմնականում երիտասարդական կենտրոնի պատմության խմբի աշակերտները:
Միևնույն ժամանակ երիտասարդական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ այս թեմայով աշակերտների նկարների ցուցահանդես: