Pfizer պատվաստանյութի հերթական խմբաքանակն արդեն Վրաստանում է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Վրաստանում սկսվում է համընդհանուր պատվաստումը: Ամերիկա-գերմանական Pfizer պատվաստանյութն արդեն Վրաստանում է: Pfizer պատվաստանյութը ճանաչված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Առաջին փուլում քաղաքացիները 7 բժշկական հաստատություններում կկարողանան պատվաստվել Pfizer-ով:
Քաղաքացիները Pfizer-ով պատվաստման համար կարող են գրանցվել այսօրվանից՝ ժամը 15:00-ից, իսկ պատվաստումների գործընթացը կսկսվի հուլիսի 16-ին: Pfizer-ով պատվաստման համար անհրաժեշտ 2 դեղաչափ, որը ներարկվում է 21-28 օրվա ընդմիջումով:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Pfizer և Astrazeneca պատվաստումները հասանելի կլինեն միայն կլինիկաներում: Քաղաքացիները «Սինոֆարմ» և «Սինովակ» չինական պատվաստանյութերով կկարողանան պատվաստվել լրացուցիչ պատվաստումների կենտրոններում:
Pfizer-ի համար պատվաստման այցը կարելի է ամրագրել https: //booking.moh.gov.xn--ge–2wnj/ էլեկտրոնային պորտալում:
COVID-19 պատվաստումների գրանցման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք նաև զանգահարել 144-3 հեռախոսահամարին:
Pfizer-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն, Վրաստանն աստիճանաբար կստանա պատվաստանյութի 1 000 350 դոզան:
COVID-19-ի դեմ պատվաստումը վարակի դեմ պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, առողջապահական գերատեսչությունները և որակավորված բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել COVID-19-ի դեմ: