Համակարգող խորհրդի այսօրվա որոշմամբ պատվաստումների խթանման քարոզարշավը կշարունակվի նաև հունվարին։ Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեի խոսքով, տարիքային շեմը կիջեցվի, և պատվաստման դեպքում 200 լարի կստանան նաև 50 տարեկանից բարձր քաղաքացիները։
«Որոշման համաձայն՝ հունվարին կշարունակվի խրախուսման ծրագիրը, որը 60 տարեկանից բարձր անձանց համար նախատեսում էր 200 լարիի չափով խրախուսում։ Կա ևս մեկ նորամուծություն՝ տարիքային շեմը կնվազի մինչև 50 տարեկան, իսկ եթե օգնություն է ստացել 60 տարեկանից բարձր մարդը, ապա հունվարից այն կստանան արդեն պատվաստված 50 տարեկանից բարձր անձինք էլ։ Այս որոշումն այսօր կայացրել է Համակարգող խորհուրդը։ Բյուջեից հատկացվել են միջոցներ, որոնք կբավարարի 50 տարեկանից բարձր բոլոր պատվաստվածներին որպես խրախուսանք 200 լարի տալու համար։ Դեռևս այս միջոցառումը կերկարաձգվի մինչև հունվար, այնուհետև կտեսնենք»,- ասել է Ղիբրաձեն։