Հասարակություն 18 Օգոստոսի, 2021 • Ամբողջովին պատվաստված հիվանդների շրջանում մահացությունը հավասար է զրոյի

«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին, վիճակագրություն է հրապարակել՝ պատվաստված հիվանդների շրջանում կրկնակի վարակման և մահացության վերաբերյալ:

Ըստ ՀԿ-ի՝ COVID-19-ից մահացածների 99,7%-ը չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ մի դեղաչափով:

Ամբողջովին պատվաստված (2 դեղաչափով) հիվանդների շրջանում մահացությունը հավասար է զրոյի:

Վիճակագրության համաձայն՝ ամբողջովին պատվաստված անձանց շրջանում միայն 0,19%-ն է վարակվում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝