Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափից երկու շաբաթ անց, մարդը լիովին իմունացված է:
Ինչպես Իմնաձեն հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի «Ախալի դղե» հաղորդման ժամանակ, երկու անգամ պատվաստված մարդիկ, պատվաստված անձանց շրջապատում գտնվելիս կկարողանան լինել առանց շնչադիմակի:
«Երկրորդ ներարկումից երկու շաբաթ անց ենթադրվում է, որ մարդն արդեն լիովին ազատ է: Հետևաբար, երկրորդ պատվաստումից մոտ երկու շաբաթ անց դուք կարող եք շատ ազատ լինել, առանց շնչադիմակի, եթե ձեր շուրջը պատվաստվել են: Սա շատ կարևոր է: Երբ շուրջբոլորը երկու անգամ պատվաստված են, կարող եք առանց շնչադիմակի լինել ձեր սիրելիների կողքին, գրկել նրանց, առանց որևէ խնդրի լինել նրանց հետ նույն սեղանի շուրջ: Դրա համար ձեր շուրջ բոլորը պետք է երկու անգամ պատվաստված լինեն», – ասել է Պաատա Իմնաձեն: