Հուլիսի 12-ին, հոմոֆոբների հանրահավաքից մեկ շաբաթ, իսկ հեռուստաօպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվանից մեկ օր անց, եկեղեցում գտնվողներից մեկը Սրբազան Հակոբին ասել է, որ իր քարոզը հակաքրիստոնեական է:

«Այն ամենը ինչ որ կատարվում է այս գյուղում, ինչ որ կատարվում է Վրաստանում, այս մարդու մահը, լրագրողների մասին այսպիսի խոսակցությունները, քաղաքական գործիչների մասին խոսակցությունները, ինչպես է կարելի։

Եկեք և սպանեք ինձ հիմա, ես ինքս լրագրող եմ, խմբագիր, անտանելի է դարձել իմ կյանքն այս գյուղում, ընտանիքը հողին են հավասարեցրել, ինչի՞ համար: Վերցրեցին ժողովրդից հողերը, ամեն ինչ, հեկտարներով հողեր, բիզնեսներ, ի՞նչ է կատարվում: Ձեր գյուղն այստեղ չէ, այնտեղ է ձեր գյուղը, ձեր քաղաքը, այնտեղ պետք է կռվեք, որպեսզի այնտեղ տեսնեք գերեզմաններում քաղաքները և գյուղերը: Ես այստեղ իրական հավատ չեմ տեսնում․ Նրանք գրել են, և այո իսկապես ավերվում է պատրիարքարանը, ավերվում է, և, դուք չեք ուզում ազատվել այս ամենից: Դավիթ Շինարարը ճիշտ էր, այս մարդիկ ճիշտ են՝ կյանքն այստեղ անտանելի է դարձել:

Ես միշտ քարոզում եմ այն հավատը, որը սեր է, իսկական սեր, և ես այս ամենն այստեղ չեմ տեսնում, ստիպված եմ հիմա ինքնասպան լինել, իմ ընտանիքը հողին են հավասարեցրել ինձ»,- եկեղեցում այս խոսքերով է սրբազանին դիմել քաղաքացիներից մեկը: