Վրաստանում կարմրուկով վարակի դեպքերը կտրուկ նվազել են, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, վերջին ամիսներին կարմրուկի տարածման առումով իրավիճակը զգալիորեն բարելավվել է:
Ըստ Գամղրելիձեի, մասնավորապես, եթե մայիսին օրական կրտվածքով կարմրուկի դեպքերն արձանագրվում էին միջինը 15-20, ապա այս պահի դրությամբ արդեն այս ախտորոշումը տրվում է 3-6 հիվանդի:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը սա կապում է պատվաստումների վիճակի բարելավման հետ եւ հայտարարում է որ, լրացուցիչ 150 հազար մարդ պատվաստում է կատարել: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, նպատակային ցուցանիշների համաձայն, այդ տվյալները պետք է հասնեն 250 հազարի, որպեսզի կարմրուկի տարածումը հետագայում էլ ավելի նվազի:
Գամղրելիձեն կոչ է անում բնակչությանը, հատկապես 20-ից 40 տարեկան մարդկանց, ովքեր հաստատ չգիտեն, պատվաստված են կարմրուկի դեմ թե ոչ, կատարեն պատվաստում:
Նյութը՝ «Новости Грузия»- ից