Նոյեմբերի 16-ին Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարությունը նշեց հանդուրժողականության տոնը, որին ներկա էին Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Մեծ էկրանին ցուցադրվեց «Բազմազգ Վրաստանն» արտացոլող տեսանյութեր, որտեղ երկրում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչները պատմում են իրենց կյանքի, հաջողությունների ու հարաբերությունների մասին մյուս ազգությունների ներկայացուցիչների հետ: հանդուրժողականությանը նվիրված միջոցառումն ամփոփվեց գեղեցիկ պարային ներկայացմամբ, որի գլխավոր ասելիքն էր՝ հանդուրժողականությունն ու սերը:

Վրաստանում այս օրը նշվում է` հիշեցնելով տարբեր կրոնների, ռասայի, էթնիկ, սեռական և մշակութային պատկանելության մարդկանց իրավունքները հարգելու և պաշտպանելու կարևորությունը:

1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին նշվում է Հանդուրժողականության միջազգային օրը: Հանրային պաշտպանի գրասենյակը Վրաստանում ևս անցկացրեց միջոցառում, նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվան: