Tv Pirveli-ի օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավային սեփական տանը մահացած են գտել։ Լաշքարավան հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի էր ենթարկվել՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ։

Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում օպերատորի մահը։

Հիշեցնեն, որ Լաշքարավային «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում էին ենթարկել ծեծի, այդ ժամանակ նա լրագրող Միրանդա Բաղաթուրիայի հետ լուսաբանում էր ռադիկալ խմբերի հարձակումը կազմակերպության գրասենյակի վրա։ Ըստ լրագրողի պատմածի, տասնյակ անձիք շուրջ 20 րոպե ծեծում էին օպերատորին։