Հուլիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում նոր կանոնակարգեր կապված կաթնամթերքի արդադրության հետ: Մասնավորապես, դրանք վերաբերում են «պանիր» և «կարագ» անվանումով կաթնամթերքների օգտագործմանը:

Ըստ նոր կանոնների, պանիր և կարագ կարող են ճանաչվել միայն այն ապրանքները, որոնք արտադրվում են բնական կաթից: Փոշուց արտադրվածը այդպիսին չի կարող ճանաչվել, համապատասխանաբար, արտադրողները չեն կարողանա գրել պիտակների վրա «պանիր» կամ «կարագ»:

Համապատասխան փոփոխությունները արդեն մտցվել են օրենսդրության մեջ: Բացի այդ, փոփոխություն է մտցվում տերմինի հասկացության մեջ «ցածր յուղայնությամբ կարագ»: Մասնավորապես, այդպիսին կարող է ճանաչվել այն արտադրանքը, որում կաթի յուղայնությունը ոչ պակաս է քան 39%-ը և ոչ ավելին քան 79%-ը:

Միևնույն ժամանակ, շարունակում է ուժի մեջ մնալ կանոնակարգը, ըստ որի անօրինական է համարվում «կարագ» հասկացության օգտագործումը ինչպես արտադրողների կողմից, այնպես էլ վաճառող օբյեկտների կողմից, այն դեպքում եթե արտադրանքը կազմված է բուսական կամ այլ ցանկացած տեսակի յուղի հիման վրա, բացառությամբ կաթի յուղից:

Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է պատժամիջոցներ առաջին անգամ տուգանվում է 400 լարի չափով, մեկ տարվա ընթացքում երկրորդ խախտման դեպքում` 1200 լարի:

Ըստ Սննդի անվտանգության Ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրիշվիլիի, օրենսդրության մեջ նման փոփոխությունների մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս կաթնամթերքային ձեռնարկությունները հաճախ են օգտագործել կաթի փոշի` պանրի ու կարագի արտադրության մեջ, ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ այն ընկերությունների համար, որոնք չեն խախտում արտադրության տեխնոլոգիան:

«Նոր կանոնակարգերի նպատակն է համարվում, ինչպես սպառողների շահերը պաշտպանելը, այնպես էլ նպաստել բարեխիղճ արտադրողին, շուկայում մրցակցության մակարդակի աճին, և անասնապահության զարգացմանըջ երկրում», – հայտարարել է նա:

Նյութը` Bizzone.info կայքից: