«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հաղթում է բոլոր հինգ շրջաններում, որտեղ անցկացվում էին քաղաքապետերի արտահերթ ընտրություններ` ընտրության երկրորդ փուլ տեղի կունենա միայն Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում: Այս մասին վկայում են Վրաստանի ԿԸՀ կայքում տեղադրված տվյալները:
Մայիսի 19-ին Վրաստանում անցկացվեց քաղաքապետերի արտահերթ` Զուգդիդիի, Մառնեուլիի, Խուլոյի, Ճիաթուրայի և Զեստափոնիի քաղաքապետերի, ինչպես նաև Թբիլիսիի Մթածմինդա միամանդատ թաղամասից խորհրդարանի պատգամավորի միջանկյալ ընտրությունները:
Զուգահեռ, տեղի է ունեցել Սագարեժջոյի, Ախմետայի, Ադիգենի, Օզուրգեթիի, Ճիաթուրայի, Տղիբուլիի, Ցղալտուբոյի և Զեստափոնիի շրջանային Սակրեբուլոյի (տեղական խորհրդատվական քաղաքային ժողով) միջնաժամկետ ընտրությունները: Ավելի ուշ ԿԸՀ-ն կհրապարակի 8 շրջանների տեղական Սակրեբուլոյի ընտրությունների արդյունքների վերաբերյալ տվյալները:
Միջանկյալ խորհրդարանական ընտրություններ.
Մթածմինդա՝ 31 ընտրատեղամասի տվյալները մշակվել են.
«Վրացական երազանք», Լադո Կախաձե` 41%:
«Եվրոպական Վրաստան», Շալվա Շավգուլիձե` 36.83%:
Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել քվեների 50%-ից ավելին, այնպես որ «մրցավազքի» առաջնորդները կհանդիպեն երկրորդ փուլում: Խորհրդարանում թափուր տեղի համար կպայքարեն.
Քաղաքապետերի արտահերթ ընտրություններ.
Մառնեուլի՝ բոլոր 90 ընտրատեղամասերի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Զաուր Դարգալլի՝ 78.6%:
«Միասնական ազգային շարժում» Ագիլ Մուստաֆաև` 11.49%:
Զուգդիդի՝ 107 ընտրատեղամասերի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Գեգա Շենգելիա՝ 54.18%:
«Միասնական ազգային շարժում» Սանդրա Ռուլովս` 42.84%:
Զեստափոնի՝ 53 ընտրատեղամասերի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Գիորգի Գոգլիչիձե` 50,75%:
«Միասնական ազգային շարժում» Բաքարի Խիջաքաձե` 34.26%:
Խուլո՝ բոլոր 54 ընտրատեղամասերի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Վախթանգ Բերիձե` 70,91%:
«Միասնական ազգային շարժում» Իրակլի Ջորբենաձե՝ 23,74%:
Ճիաթուրա՝ բոլոր 58 ընտրատեղամասերի տվյալները մշակվել են:
«Վրացական երազանք» Գիվի Մոդեբաձե` 64,58%:
Անկախ թեկնածու Զուրաբ Կուպատաձե՝ 17,99%:
Նյութը՝ newsgeorgia-ի