Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում 2016-ի շրջանակներում` ՀԲԸ «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՍՊԸ «Գազկո +» –ի կոմերցիոն տնօրեն` Գիորգի Մամալաձեն ստորագրել են ռուսական գազի առքուվաճառքի պայմանագիր:
Այս մասին հաղորդվում է հունիսի 16-ի ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Պայմանագրի համաձայն, 2016 թ.-ին «Գազպրոմ»-ը կմատակարարի Վրաստանի «Գազկո +»–ին ընդհանուր առմամբ 100 մլն խորանարդ մետր գազ: Պայմանագրի տևողությունը 2016 թվականի հուլիսի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ն է, հնարավոր հետագա երկարաձգմամբ:
Պետք է նշել, որ 2015 թ.-ին «Գազպրոմը» մատակարարել է Վրաստանին 0.3 մլրդ խորանարդ մետր գազ` ՍՊԸ «Ջեոտրանսգազ» ընկերությանը:
ՍՊԸ «Գազկո +» վրացական էներգոընկերությունը զբաղվում է գազի գնմամբ և երկրում դրա տարածմամբ:
Էդիտա Բադասյան