Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը բավականին կցրտի, տեղ-տեղ սպասվում են անձրևներ: Այս մասին հայտնում է Շրջական միջավայրի պահպանության ազգային գործակալությունը:
Ցածրադիր բնակավայրերում օդի ջերմաստիճանը կլինի մինչև +21, +26 ասիտճան: Ժամանակ առ ժամանակ կարող է ուժեղ քամի բարձրանալ:
«Սեպտեմբերի 8-ին Արևմտյան Վրաստանում և սեպտեմբերի 9-ին Արևելյան Վրաստանում պարզ եղանակ կլինի, քամին կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ»,- հայտնում են օդերևութաբանները:
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա սեպտեմբերի 8-ին այստեղ սպասվում է կարճատև անձրև և կարկուտ, քամին կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Սեպտեմբերի 6-ին, օդի ջերմաստիճանը ցերեկային կբարձրանա մինչև +25, +27 աստիճան, իսկ սեպտեմբերի 7-8-ին, կլինի՝ +21, +23 աստիճան: Սեպտեմբերի 9-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: