Հուլիսի 4-ի գիշերվանից մինչև հուլիսի 5-ի առավոտ Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ ուժեղ կարկուտ և քամի:

«Սպասվող առատ տեղումները կարող են հեղեղել Վրաստանի փոքր գետերը, իսկ երկրի լեռնային գոտիներում՝ սողանքային գործընթացներ ակտիվացնել և առաջացնել», – ասվում է Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության տեղեկատվության մեջ: