Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ՝ հնդկական շտամի շրջանառությունը Վրաստանում տատանվում է 10-ից 20 տոկոսի սահմաններում:
Գամղրելիձեն նշում է, որ եվրոպական մի շարք երկրներում այսպես կոչված «Դելտա շտամը» փոխարինում է բրիտանական շտամին, որը որոշ ժամանակ անց սպասվում է նաև Վրաստանում:
Նրա խոսքով, Վրաստանում լաբորատոր հաստատվել է հնդկական շտամի 20 դեպք:
«Որքան ես գիտեմ, երկրում հաստատվել է Դելտա շտամի 20 դեպք, բոլորը ներմուծված դեպքեր էին: Դելտայի շտամի շրջանառությունն աստիճանաբար աճում է՝ 10-ից 20 տոկոսի սահմաններում: Եվրոպական մի շարք երկրներում այն փոխարինում է բրիտանական շտամը, և ակնկալվում է, որ որոշակի ժամանակահատվածում դա կամաց-կամաց տեղի կունենա նաև այստեղ: Ուստի պետք է ձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումները», – հայտարարել է Գամղրելիձեն: