Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն` կորոնավիրուսի տարածման դեմ կիրարկված մի շարք սահմանափակումներ այսօրվանից վերացվում են: Միջգերատեսչական համակարգող խորհուրդը մի քանի օր առաջ հաստատել էր երկրում գործող սահմանափակումների փուլային վերացման ծրագիրը:
Ինչպես նշում են Միջգերատեսչական համակարգող խորհրդում, կայացված որոշումները հիմնված են համաճարակային իրավիճակի մանրամասն վերլուծության վրա և ներառում են զգուշավոր քայլեր, որպեսզի սահմանափակումների արդյունքում ձեռքբերված կայունացումից հետո երկրում վարակի մակարդակը զգալիորեն չբարձրանա:
Մասնավորապես, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, սահմանափակումները աստիճանաբար կվերացվեն.
Փետրվարի 1-ից՝
1. Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում կվերսկսեն իրենց աշխտանքը՝
– հասարակական տրանսպորտը,
– դպրոցները,
– խանութներն ու առևտրի կենտրոնները:
2. Թբիլիսիում, Քութաիսիում և Ռուսթավիում փետրվարի 1-ից կվերսկսեն իրենց աշխատանքը խանութներն ու առևտրի կենտրոնները:
– Դպրոցների և հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումը նախատեսվում է մարտի 1-ից` ելնելով համաճարակային իրավիճակից:
3. Փետրվարի 15-ից բաց և փակ շուկաները կվերաբացվեն բոլոր քաղաքներում:
4. Հաշվի առնելով, որ Աջարիայում վարակման մակարդակի դրական առաջխաղացման յոթ օրվա տեմպը 4%-ից ցածր է՝ ապրիլի 1-ից Աջարիայում կթույլատրվի սննդի կետերում հյուրերին ընդունել բաց տարածություններում: Հարսանիքների, սոցիալական տարբեր միջոցառումների և երեկույթների անցկացման արգելքը մնում է ուժի մեջ:
5. Այլ տարածաշրջաններում ռեստորաններն ու սննդի կետերը, ներառյալ հյուրանոցները, կշարունակեն գործել ներկայումս գործող ռեժիմով` «take-away» կամ առաքման ծառայությամբ:
6. Մարտի 1-ից նախատեսվում է վերսկսել մանկապարտեզների աշխատանքը, ինչպես նաեւ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին լսարան վերադարձը:
– Մինչև մարտի 1-ը հանրապետության ողջ տարածքում կգործի ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի սահմանափակումը:
– Շարժունակության բարձրացումը հավասարակշռության բերելու համար, փետրվարին հանգստյան օրերին հասարակական տրանսպորտը չի աշխատի, իսկ ռեստորանները, սննդի կետերը և խանութները կգործեն միայն առաքման ռեժիմով: Գյուղատնտեսական շուկաները, սննդամթերքի և կենդանական կերերի խանութները, դեղատները կշարունակեն գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով համապատասխան կանոնակարգերը:
– Մյուս բոլոր սահմանափակումները ուժի մեջ են մնում, այդ թվում՝ լեռնադահուկային հանգստավայրերում:
– Այս փուլում միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը սահմանափակ կմնա:
– Անհրաժեշտ է կառավարել դիմակների կրումը, հաճախորդների հոսքերը, հերթերը և ֆիզիկական հեռավորությունը, ինչը խստորեն վերահսկվելու է:
– Վիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, բիզնեսից կպահանջվի հոգ տանել անձնակազմին թեստավորելու մասին:
– Բիզնեսի և փորձագետների հետ խորհրդակցությունների արդյունքում հաստատվել են տնտեսական գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարտադիր թեստավորման ուղեցույցերը, որոնք բխում են համաճարակային ռիսկերից` անձնակազմի նվազագույն քանակ և թեստավորումների հաճախականություն:
– Բոլոր տեսակի մանրածախ առևտրի օբյեկտները, որոնք ունեն ավելի քան 30 աշխատակից, ներառյալ շուկաները, երկու շաբաթը մեկ անգամ ստիպված կլինեն թեստավորել աշխատակիցների առնվազն 20%-ին:
– Սննդի օբյեկտները երկու շաբաթը մեկ անգամ պարտադիր ստուգելու են աշխատողների 50%-ին:
– Ուսուցիչների սիստեմատիկ թեստավորումը կանցկացվի երկու շաբաթը մեկ: