Հայաստանում երեկ կատարվել է 4 074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախորդ օրն առողջացել է 57 քաղաքացի, գրանցվել է մահվան ևս 5 դեպք:
Այսպիսով, հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 553 դեպք, որոնցից 217 131-ն` առողջացած, 4 հազար 526-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 201 725 թեստավորում:
Covid-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 2 796 պացիենտ: