Հայաստանում օգոստոսի 25-ին կատարվել է 6 918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 683 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 315 մարդ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:
Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4 785-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 239 056 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 528 043 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 401 828 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 273 681 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 4 796 377 դեպքով: