Մայիսի 26-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 732:

Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 537 մարդ:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի պատճառով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 3076 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 300: