Սամցխե-Ջավախքի մարզային դատախազությունը հետաքննում է ազգությամբ հայ երիտասարդների հնարավոր ծեծի ենթարկելու փաստը ոստիկանության կողմից, տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի գիշերը:

Ինչպես հաղորդում է sknews.ge-ն, Սամցխե-Ջավախքի մարզային դատախազությունը սկսել է հետաքննություն, ինտերնետային հրատարակչություն «Հարավային Դարպասի» գրած հոդվածից ելնելով: Գործը բացվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն` «լիազորությունների չարաշահում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, երբ Ծղալթբիլա, Աբաթխևի և Ծինուբանի գյուղերի ազգությամբ հայ երիտասարդությունը, ավանդության համաձայն, գնացել էին Աբաթխևում գտնվող սրբավայր, հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, խարույկ վառելու, այնտեղ նրանք հանդիպել են վալեցի երիտասարդների, ովքեր հավաքվել էին սեղանի շուրջ: Նրանց միջև բռնկվել է վեճ, եղել են նաև թեթև վնասվածքներ` դանակից, երկու կողմերի երիտասարդների մոտ էլ, սակայն մի փոքր ժամանակ անց հանդարտվել էին և հեռացել: Այդ գիշերը Ախալցիխեի ոստիկանությունը բերման էր ենթարկել ազգությամբ հայ երիտասարդների, վերևում նշված միջադեպի հետ կապված: Դրանից հետո երիտասարդները բողոքում էին, որ ոստիկանները նրանց ծեծել են հարցաքննության ժամանակ, և անհարգո վերաբերմունք ցույց տվել Ցեղասպանության զոհերի և Ցեղասպանության նկատմամբ: Սակայն ոստիկանները դա հերքում են:

Շուշան Շիրինյան