Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի աշխատակիցը մահացել է կորոնավիրուսից: Հունիսի 16-ին, հիվանդանոցում մեկ ամիս բուժվելուց հետո, 60-ամյա կնոջ կյնաքը ցավոք չի հաջողվել փրկել:
Սկզբում նրան տեղափոխել են «Իմեդի» կլինիկա, իսկ նրա առողջության վատթարացումից հետո արդեն տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական կլինիկա, բայց նրանց փրկել չի հաջողվել:
«Պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկվել էր, և շուտով նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Սկզբում նրա հիվանդությունն ասիմպտոմատիկ էր, մի քանի օր անց նրա մոտ տենդ նկատվեց, իսկ հետո դժվարացավ շնչառությունը», – ասում են հարազատները:
Շրջանային վարչակազմից հայտնել են, որ կինը բնակվում էր Ախալցիխեի մունիցիպալիտետում:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 57-ի:
Նյութը՝ Tv9news.ge-ից