Համակարգող խորհրդի որոշմամբ, այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 23:00-ից տեղաշարժման սահմանափակումն այլևս չի գործելու:
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը հունիսի 22-ին որոշում կայացրեց, հուլիսի 1-ից վերացնել տեղաշարժման սահմանափակումը, որը գործում էր ժամը՝ 23:00-ից 04:00-ն: Բացի այդ, խորհուրդը պարզաբանեց, որ սահմանափակումն այլևս չի գործելու հունիսի 30-ի երեկոյան ժամը 23:00-ից:
Կորոնավարակով պայմանավորված, երկրում շարժունակությունը նվազեցնելու նպատակով, տեղաշարժման սահմանափակումը գործում էր 2020 թվականի նոյեմբերի 28-ից: Ժամը 21:00-ից 05:00-ն արգելված էր ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցներով մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը: 2021 թվականի հունիսի 1-ից, սահմանափակման ժամկետը նվազեց, և գործում էր ժամը 23:00-ից առավոտյան ժամը չորսը: