Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեեստրի գործակալության հաղորդագրության համաձայն, օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են գրանցել բիզնեսը Վրաստանում, հայտնվել է նոր ծառայություն:
Բիզնես ռեեստրի գրանցման փաստաթղթերի ցուցակում (www.napr.gov.ge), ավելացրել են վրաց-անգլալեզու կանոնադրության նմուշը: Այն հեշտացնում է օտարերկրացիներին գրանցել բիզնեսը, ստանալ վրաց-անգլալեզու կանոնադրության նմուշը, լրացնել համապատասխան աղյուսակը և ներկայացնել ռեեստր գրանցման համար:
Նշենք, որ այժմ կայքում տեղադրված է վրաց-անգլալեզու կանոնադրությունը միայն ՍՊԸ-ի տեսքով իրավական անձանց համար, քանի որ սա բիզնեսի գրանցման ամենատարածված ձևն է: Սակայն, մոտ ապագայում, կլինեն նաև մատչելի անգլիալեզու տարբերակներ և այլ իրավական ձևեր:
Էդիտա Բադասյան