Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հերքել է հայկական ԶԼՄ-ների տեղեկությունները՝ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ ծովային երթուղու կանոնավոր փոխադրումների մեկնարկի մասին։
Միևնույն ժամանակ, գործակալությունը հաստատում է, որ երկու փոխադրումներ իսկապես իրականացվել են ապրիլին, բայց դրանք կանոնավոր չեն եղել և իրականացվել են Պալաուի դրոշով Haci Musa Ucak (IMO 9128544) նավով:
Ընկերությունը, որին պատկանում է նշված նավը, ներառված չէ պատժամիջոցային ցանկում և նախատեսում է շարունակել նաև առևտրային երթաշրջաններ իրականացնել, ընդգծում է Գործակալությունը։ Ինչ վերաբերում է բեռին, ապա այն իսկապես նախատեսված է Հայաստանի Հանրապետության համար։
«Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը, համագործակցելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության հետ, մշտապես ստուգում է ինչպես նավերը, այնպես էլ նավերի սեփականատերերին՝ միջազգային պատժամիջոցների առնչությամբ։ Ըստ այդմ, եթե նավը կամ նավի սեփականատերը գտնվում են պատժամիջոցային ցանկում, ապա նրանց չի թույլատրվում մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ և իրականացնել համապատասխան ընթացակարգեր»,- ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ newsgeorgia.ge