Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 8 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 625:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 25 նոր դեպք, որից 9-ը՝ Ախալցիխեում, 6-ը՝ Ադիգենում, 2-ը՝ Բորժոմիում և 8-ը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 022 անձ։ Ախալցիխեում՝ 434, Բորժոմիում՝ 126, Ադիգենում՝ 152, Ասպինձայում՝ 108, Ախալքալաքում՝ 140 և Նինոծմինդայում՝ 62:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 403 մարդ, որից 48-ը՝ Ախալցիխեում, 355-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 625 դեպքերից, 95-ն արդեն ապաքինվել է, 8-ը՝ մահացել:
Այսօր առողջացածների թիվը կազմում է 27: Վերջին մեկ օրում Սամցխե-Ջավախքում կորոնավարակից մահացության դեպք չի գրանցվել: