Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43 451-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 181-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում թեստավորվել է 1746 մարդ։ Մահվան ևս 6 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 869 դեպք կա, այլ պատճառով՝ 266։
Ապաքինվել է ևս 276 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 37 264 է։ Փաստացի բուժվողների թիվը 5052 է։
Ընդհանուր առմամբ, 202 253 թեստ է արվել։