Հունիսի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 678 մարդ, մահացել է 22 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 365 068, այստեղից ապաքինվել է 351 144 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 297:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 709 փորձարկում, այդ թվում 18 220-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 489-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.02% է, վերջին 14 օրվանը՝ 2.5%, վերջին 7 օրվանը՝ 2.45%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 257 974 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 777 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 639 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 611 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: